«ԷՆ.ՍԻ.Ի.ՍԻ.» ՍՊԸ

Պատմական հուշարձանների վերականգնման , վերանորոգման ևամրակայման աշխատանքներ



Աստվածընկալ վանական համալիր

Համառոտ պատմական տեղեկանք

Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափի իջվածքում, գետի աջակողմյան եռանկյունաձև, բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված ձեռակերտ շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ ձորակներով կտրտված, մինչև Քասաղ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում՝ ձորը, որտեղով հոսում է Քասաղ գետը, գետի ձախ ափին, եռանկյունաձև բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը։ Աստվածընկալի անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։ 4-5-րդ դարերի սահմանագծում Աստվածընկալի վանքի հնագույն կառույցների՝ Սուր Աստվածածին միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցու, կից խորանի և ներփակ սենյակի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակի տերերը՝ Գնթունիները։ 1207 թ-ին գավառի նոր տերերի՝ Վաչուտյանների հովանավորությամբ այս եկեղեցին նորոգվել է և այդտեղ հաստատվել է վանական մեծ միաբանություն։ 1230-ական թվականների վերջին Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանացիշխան Քուրդ Ա Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահ իշխանուհին, ավարտելով Եղիպատրուշի եկեղեցու, ինչպես նաև մայրաքաղաք Վարդենիսի դղյակի ու բերդապարիսպների կառուցումը ձեռնարկեցին Աստվածընկալի կառուցապատմանը։ 1244 թ-ին ավարտվեց Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը։ Վաչուտյան ամուսինները Կաթողիկե եկեղեցուն նվիրել են այգիներ, հողեր Փարպիում, Օշականում, Կարբիում, մարդիկ, տներ, սպասք, եպիսկոպոսական խաչ և գիրք։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է հնագույն բազիլիկ եկեղեցու հյուսիսային կողմում և իր կառուցվածքի մեջ է առել հին եկեղեցու հյուսիսային պատը։ Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է՝ մեկ զույգ որմնամույթերով, խորանի երկու կողմերում կառուցված կրկնահարկ ավանդատներով։ Առաջին հարկի ավանդատների դռները բացվում են բեմի վրա։ Գմբեթը նստած է կողմնային երկու որմնասյուների և կիսասյուների վրա հենված շրջանաձև հիմքի վրա։ Արտաքինից եկեղեցու արևելյան ու հյուսիսային պատերը մշակված են եռանկյունաձև խորշերով, շքեղորեն տեսանելի է դարձված հյուսիսային պատի վրա գտնվող պատուհանը և արևմտյան պատի շքամուտքի վերնամասի խաչը։ Եկեղեցին ունի երկու դուռ։ Դրանցից մեկը բացվում է բազիլիկ եկեղեցու մեջ, մյուսն արևմտյան ճակատի շքամուտքն է՝ հարդարված դեկորատիվ քանդակներով։ Բարավորի վրա հավասարաթև, սրածայր խաչերի համադրությամբ ստացվել են 26 ութաթև աստղեր։ Տեսանելիությունն ապահովելու համար աստղերը ներկված են կարմիր, խաչերը՝ սպիտակ։ Հայ ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանը նկատել է, որ Կաթողիկե եկեղեցին կառուցված է «մոտավորապես Անիի Լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով»։ Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները։ 1827 թ-ի երկրաշարժից շինությունը վնասվել է, գմբեթի վերնամասը՝ վեղարով, ընկել է, քանդվել են ծածկի կենտրոնական հատվածները, թափվել են կտուրի ծածկասալերը։ 1244 թ-ից հետո սկսվել է գավթի կառուցումը, որը հավանաբար ավարտվել է 1250-ական թթ-ի սկզբին։ Գավիթը քառասյուն տիպի շինություն է։ Կենտրոնական չորս սյուները, որոնցից երկուսը կլոր են, երկուսը՝ վեցանիստ, կողմնային որմնամույթերից ձգվող թաղ-կամարներով ինը մասի են բաժանել գավթի կտուրը։ Կենտրոնական հատվածը դեպի կոնաձև երդիկ-լուսանցք է բարձրացել՝ շթաքարե ձևավորմամբ, որն իր տեսակի մեջ լավագույններից է։ Շթաքարե ձևավորում ուներ նաև կտուրի արևելյան հատվածի կենտրոնական մասը։ Որմնասյուներից դեպի սյուները և դրանք իրար միացնող բոլոր թաղերը կենտրոնում կամ մի քիչ կենտրոնից տեղաշարժված կետում իրար են կապված սնկատիպ կապքարով, որ ճարտարապետական փոքրիկ գյուտ է, այլուր չի կրկնված և ավելի հաստատուն է դարձրել թաղերը։ Չորս սյուների բոլոր խոյակներն ու խարիսխները լուծված են յուրովի և իրար չեն կրկնում։ Արևելյան զույգ որմնասյուների խաչաձև ելուստների վրա քանդակված են Ամենափրկիչ տիպի խաչքարեր։ Բավական

հարուստ ձևավորում-լուծում ունի գավթի արևմտյան ճակատը։ Այստեղ կենտրոնական մասում շքամուտքն է, որ ձևավորված է երեք շարք տերևաձև շթաքարե քանդականախշ ուղղանկյուն եզրակալով։ Շքամուտքի վերնամասում սյունով երկու մասի բաժանված պատուհանն է։ Պատի վրա փորագրված են խաչեր, որոնք բավական դիտելի են դարձրել գորշ քարով կառուցված շինությունը։ Գավթի արևմտյան կողմի ձախակողմյան սյունը երկրաշարժի ցնցումից կիսվել-ընկել է՝ ավերելով կտուրի հյուսիսարևմտյան հատվածը։ Գավթի արևելյան սյունաշարքի աջակողմյան սյան նիստերից մեկի վրա երևում է երկու տողանոց արձանագրություն. ,, Ա/ստուա/ծ ող/որմի/ /պա/րոն Ք/ր/դին,,։ Այս արձանագրությունը հաստատում է, որ գավիթը ևս կառուցել է Քուրդ Ա Վաչուտյանը։ Նույն սյան թաղի վրա, բարձրուստ, մոնումենտալ տառերով փորագրված է,, զՅոհանէս յաղագս յիշեցէք...,, արձանագրությունը։ Ելնելով արձանագրության դիրքից՝ թաղի վերնամասում, ենթադրելի է, որ այս Յոհանեսը շինության ճարտարապետն է։ Համադրելով Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցու և գավթի կառուցողական հար և նման ձեռագիրը՝ կարող ենք ասել, որ երկու շինություններն էլ նույն ճարտարապետի գործն են։ Շքամուտքի բարավորի ներսակողմյան մասում փորագրված է հիրավի ձեռագրային արձանագրություն. ,, Ձեռս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող...,,։

Վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքներ

Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում: 1990-ական թթ-ի կեսերին եգիպտահայ մի բարերարի հովանավորությամբ սկսվեց գավթի վերականգնումը։ Գավիթը, որի կտուրի մի փոքր հատվածն էր ավերված, ամբողջովին քանդվեց ու, ցավոք, այդպես էլ առ այսօր մնում է։ 2007 թ-ին պետությունը ձեռնամուխ եղավ այս հոյակապ կառույցի վերականգնման-փրկության գործին։ Առաջնահերթ դիտվեց Սուրբ Նշան եկեղեցու վերականգնումը։ Ամրացվել են եկեղեցու պատերը և արդեն ավարտին է մոտենում գմբեթի ամբողջական վերականգնման աշխատանքը։ Կաթողիկեի աշխատանքներն ավարտելուց հետո կսկսվի գավթի վերականգնում-վերաշարումը։ Գավթի շինարարական աշխատանքների ժամանակ տեղաշարժվել են հուշարձանի տարածքում գտնվող հուշարձանապատկան բեկորները և խառնվել գավթի քանդված և չվերականգնված բեկորներին: Ժամանակի ընթացքում ջնջվել են նաև հուշարձանապատկան բեկորների յուղաներկ համարները: Ուստի նախատեսվել է նախքան Սբ.Նշան եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքների սկսելը նախապես առանձնացնել խառնված հուշարձանապատկան բեկորները, վերականգնել ջնջված համարները, վերադասավորել բոլոր բեկորները, թվով մոտ 1500 բեկոր, այլապես հնարավոր չի լինի իրականացնել վերաշարի աշխատանքները: 2012-2016թ.թ. ընկած ժամանակաշրջանում վերականգնվել է Սբ. Նշան եկեղեցու վեղարը ամբողջությամբ՝ կատարելով թմբուկի միակոր քիվի վերաշար , նոր տաշ ու շար , թմբուկի միակոր և երկկոր քարերի վերաշար և նոր տաշ ու շար , վեղարի ծածկասալերի նոր տաշ ու շար ՝ օգտագործելով հարևան Երնջատափ համայնքի սև գույնի տուֆ քար: Իրականացվել է հմուտ դարբնի կողմից կոփածո մետաղական խաչի պատրաստում , ներկում և տեղադրում : Վերականգնվել է նաև եկեղեցու պատեր՝ վերաշարի և նոր տաշ ու շարի միջոցով , կատարվել է լանջերը եզրափակող բարդ պրոֆիլավոր քիվերի վերաշար և նոր տաշ ու շար , հնարավորինս օգտագործելով հուշարձանապատկան բոլոր բեկորները , վնասված հատվածները լրացնելով կցոնումով , իրականացվել է Սբ. Նշան Եկեղեցու հյուսիսային հատվածի լանջերի ծածկասալերի նոր տաշ ու շար

Հուշարձանի նախնական տեսքը

Վերականգնման ընթացքը

Սանահին վանական համալիր

Համառոտ պատմական տեղեկանք

Սանահինի վանքի ճարտարապետական համալիրը ձևավորվել է շուրջ երեք հարյուրամյակի ընթացքում. յուրաքանչյուր նոր շինություն կառուցվել է նախորդների գործառնական դերը, զբաղեցրած տեղն ու ոճական հատկանիշները հաշվի առնելով: Համալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց գավիթներով, ճեմարանը, Սուրբ Գրիգոր մատուռը, գրատունը, զանգակատունը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Սուրբ Հարություն մատուռը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները: Կառույցների հիմնական շինանյութը տեղական բաց մոխրագույն սրբատաշ բազալտն է, որն օգտագործվել է նաև տանիքների ծածկասալերի համար: Ճարտարապետական ձևերը և հարդարանքը, ընդհանուր առմամբ, պարզ են և մոնումենտալ՝ պատերի հարթ մակերեսների վրա քիվերի, դռների և պատուհանների շրջակալների զուսպ շեշտվածությամբ: Ներքին տարածքների գեղարվեստական արտահայտչականությունն ստեղծվել է ծածկերի՝ թաղերի, թաղակիր կամարների, գմբեթարդների և դրանք կրող հենարանների պարզ, տրամաբանական ու համաչափ կառուցվածքով և համադրությամբ:

Սուրբ Աստվածածին եկեղեցինգոյություն ունեցող շինություններից հնագույն եկեղեցին է, որը կառուցվել է Աբաս Ա Բագրատունի թագավորի ժամանակ՝ 10-րդ դարի 30-40-ական թվականներին։ Եկեղեցին, որի շուրջը կազմավորվել է համալիրը, հայ միջնադարյան դասական ճարտարապետությանը բնորոշ գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպի վաղագույն օրինակներից է: Գմբեթի թմբուկն ի սկզբանե եղել է բազմանիստ, որը եկեղեցու 1652 թվականի նորոգման ժամանակ վերափոխվել է գլանաձևի և պսակվել պարզ կոնաձև վեղարով: Նրա ներսում պահպանվել են երբեմնի որմնանկարների որոշակի հետքեր: Եկեղեցու ներսում՝ չորս անկյուններին՝ ունի չորս ավանդատներ, իսկ արևելյան կողմի ավագ խորանը բարձրադիր է։

Սուրբ Ամենափրկիչ (Կաթողիկե) եկեղեցի- համալիրի գլխավոր և ամենամեծ շինությունն է, կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում՝ 4 մ հեռավորությամբ: Կառուցել է Խոսրովանուշ թագուհին և դրանով հիմք դրել Սանահինի վանքին։ Եկեղեցին իր հզոր ծավալով գերիշխող դիրք ունի և դարձել է համալիրի ընդհանուր հորինվածքի ծանրության կենտրոնը: Կառույցի տիպը դարձյալ խաչագմբեթն է, սակայն ի տարբերություն նախորդի, ունի երկհարկ ավանդատներ: Եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերում, որոնցից առաջինը հետագայում փակվել է եկեղեցիների միջև ճեմարանի սրահը կառուցելու պատճառով: Կառույցի արևելյան ճակատը և հարավային ու հյուսիսային ճակատների դրան կից հատվածները ձևավորվել են նրբագեղ որմնասյուների վրա հենված դեկորատիվ կամարաշարով: Հիմքեր կան ենթադրելու, որ այն ունեցել է շարունակություն և այդ կերպով հարդարված են եղել նաև եկեղեցու նախնական գմբեթի թմբուկն ու Ավագ խորանը, որոնք ավերվել են երկրաշարժից և վերականգնվել առավել պարզ ձևերով: Եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում՝ ճակտոնը պսակող քիվի անմիջապես տակը, տեղադրված է ուղղանկյուն շրջանակի մեջ առնված մի խորաքանդակ՝ Կյուրիկեի ու Սմբատի պատկերներով (անունները փորագրված են շրջանակի վերին մասում): Քանդակի ստեղծումից տարիներ անց նրանցից առաջինը հիմնադրել ու գլխավորել է Կյուրիկյան թագավորությունը, իսկ երկրորդը՝ թագավորել Անիում և հռչակվել «Տիեզերակալ»: Խորաքանդակը նրանց պատկերում է ողջ հասակով դեմ-հանդիման կանգնած, ձեռքերին՝ եկեղեցու մանրակերտը: Իր բովանդակությամբ, հորինվածքային մտահղացմամբ և ոճավորմամբ այս ստեղծագործությունը նշանավոր երևույթ է դարձել հայ միջնադարյան մոնումենտալ արվեստում և նախադեպ հանդիսացել հետագա նմանատիպ քանդակների համար (Հաղպատ, Անի և այլն): Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատերը նույնպես ծածկված են եղել որմնանկարներով (պահպանվել են աննշան հետքեր): Ըստ վիմագրական տվյալների՝ եկեղեցին առաջին անգամ և հիմնավորապես նորոգվել է 1181 թվականին՝ վանքի առաջնորդ Հովհաննես վարդապետի ջանքերով ու Գրիգոր Տուտեորդու և Քուրդ ամիրայի օժանդակությամբ: Վերաշարվել են երկրաշարժից վնասված հարավային պատը, գմբեթը՝ ամբողջությամբ, ինչի հետևանքով այն դարձել է ավելի ցածր, ամրացվել և լրացվել են կառույցի մյուս կիսավեր կամ խարխլված հատվածները: Երկրորդ մեծ վերանորոգումը կատարվել է 1652 թվականին, վանքի ընդհանուր նորոգության ժամանակ՝ առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոս Արղությանի օրոք և ուստա Սարգսի ղեկավարությամբ: Փոքր նորոգումներ կատարվել են նաև հետագայում, 1815 թվականին՝


հազարապետ Սոլոմոն Արղությանի ու Զաքարե իշխանի ծախսերով և 1881 թվականին՝ Արղության Հովսեփ Փարսադանյանի ղեկավարությամբ ու ջանքերով: Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները դեռևս 10-րդ դարի 80-ական թվականներին ունեցել են ընդհանուր գավիթ, ինչի մասին հիշատակվում է Կյուրիկե Ա թագավորի՝ Սանահինի «Քոթուկում» մեջբերված հրովարտակում, որով նա երկու շքեղ ջահ է նվիրել վանքին: Այդ կառույցը քանդվել է հավանաբար 1181 թվականի լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նոր գավիթը կառուցելիս: Վերջինս քառակուսի հատակագծով կենտրոնակազմ և քառասյուն ընդարձակ դահլիճ է՝ կառուցված եկեղեցու արևմտյան պատին կից, նույն առանցքով և լայնությամբ: Արտաքին դուռը տեղադրված է հյուսիսային պատի կենտրոնում: Գավթի հաստահեղույս սյուները կամարներով կապվում են միմյանց և համապատասխան հանդիպակաց պատերի փնջաձև որմնասյուների հետ՝ ներքին տարածքը բաժանելով կենտրոնական մեծ և եզրային ութ փոքր քառակուսի հատվածների: Կենտրոնական քառակուսին պսակում է երդիկավոր ցածր գմբեթը, անկյունայիններն ունեն հարթ առաստաղ, իսկ առանցքային միջին հատվածները ծածկված են գլանաձև թաղերով: Տարածական այս բարդ և պլաստիկ կառուցվածքային հորինվածքին յուրահատուկ գեղարվեստական արտահայտչականություն են հաղորդում սյունախարիսխների և խոյակների հյուսածո զարդամոտիվները և կենդանիների գլուխների խորհրդանշանային քանդակները: Որմնակամարներից մեկի վրա փորագրված արձանագրությունը հիշատակում է ճարտարապետի անունը՝ Ժամհայր:

Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը (կոչվում է նաև նախագավիթ) կառուցվել է 1211 թվականին Վաչե Վաչուտյան իշխանի պատվերով, ինչը վկայում է գավթի ներսում՝ հարավային պատին պահպանված արձանագրությունը: Կառույցը տեղադրվել է այդ եկեղեցու արևմտյան և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գավթի հյուսիսային պատերին կից և գրավում է դրանց միջև գոյացած անկյունային տարածքը: Պահպանված են կից կառույցների առանցքների նկատմամբ սիմետրիան, իսկ արևելք-արևմուտք ուղղությամբ՝ նաև չափը, ինչի շնորհիվ այդ համադրությունը ընկալվում է որպես ամբողջական մի կառույց: Գավթի հատակագիծը հյուսիս-հարավ ուղղությամբ մի փոքր ձգված ուղղանկյուն է, որը լայնական ուղղությամբ տարված երկու կամարակապ սյունաշարով բաժանվում է երեք հավասար նավերի: Դրանցից յուրաքանչյուրը ծածկված է գլանաձև թաղով և երկթեք տանիքով, որոնք արևմտյան ճակատի վրա կազմում են սուր գագաթներով բարձր ճակտոնների շարք: Գավթի այդ միակ ամբողջությամբ երևացող ճակատը ձևավորված է երեք զույգ լայն և կամարակապ բացվածքներով, որոնք ծառայել են ներքին տարածքի լուսավորության և ելումուտի համար: Գավիթն ունեցել է նաև միջանցիկ դեր՝ եկեղեցիներ, մյուս գավիթ և ճեմարան անցնելու համար: Ճարտարապետական ներքին հարդարանքը պարզ է և զուսպ. ցածրադիր և զանգվածեղ սյուները և որմնասյուները, լինելով միատիպ, տարբեր են խարիսխների, ֆուստերի (ֆուստ՝ սյան բունը) և խոյակների զարդաքանդակների մշակմամբ: Տիպաբանական առումով այս գավիթը եզակի նմուշ է հայկական ճարտարապետության մեջ:

Ճեմարանիկառուցման ստույգ ժամանակն անհայտ է, սակայն շինարարական-շերտագրական վերլուծությամբ թվագրվում է 11-րդ դարի 1-ին կեսով: Կառույցի հատակաձևը ստեղծվել է ինքնաբերաբար՝ պայմանավորված Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած նեղ, միջանցքաձև տարածքով, որը ճարտարապետն օգտագործել է հնարամտորեն և նպատակահարմար: Ավանդաբար պատմվում է, որ սա եղել է ճեմարանի այն սրահը, որտեղ երկու կողմի վրա շարված քարե նստարաններին բազմած ուսանողների համար Գրիգոր Մագիստրոսը կարդացել է իր դասախությունները։

Գրատունն ու Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել են 1063 թվականին՝ վանահայր Դիոսկորոս Սանահնեցու նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, Դավիթ Անհողինի դստեր՝ Հրանույշ թագուհու միջոցներով: Շինությունները տեղադրված են համալիրի հյուսիսարևելյան մասում, միմյանցից մոտ 3 մ հեռավորությամբ: Միջանկյալ այդ տարածքում՝ գրատան մուտքի առջև, 8-րդ դարի 1-ին քառորդում կառուցվել է նախասրահ: Գրատունը հայկական գրատների մեջ հնագույնն է և իր հատակագծային չափերով ամենամեծը։ Այն քառակուսի հատակագծով սրահ է, որի չորս պատերի կենտրոններում մեկական տեղադրված որմնասյուները միմյանց հետ կապվում են հատակագծում պատերի նկատմամբ 45օ -ով շեղված կամարներով: Դրանցով կազմվում է սրահի եզրագծին ներգծված մի նոր՝ առավել փոքր քառակուսի, որի վրա առագաստների միջոցով հենվում է հիմքում՝ շրջանաձև, իսկ վերևում՝ ութանիստ, երդիկավոր գմբեթը: Սրահի անկյունային հատվածները ծածկված են մի դեպքում տրոմպով, մյուս դեպքում՝ հատվող կիսագլան թաղերով: Ցածրադիր և զանգվածային որմնասյուներն ունեն հարուստ և միմյանցից տարբեր զարդաքանդակային մշակում: Պատերի հարթությունը ջլատված է կիսաշրջան կամ սլաքաձև կամարներով


պսակվող խոր որմնախորշերով, որոնք եղել են պահոցներ գրքերի և նշխարների համար: Գրատունը հռչակվել է ձեռագրական հարուստ ժողովածուով․ այստեղ ձեռագիր գրքերի հետ միասին պահվել են նաև վանքի թանկարժեք առարկաները։ Այդ է պատճառը, որ գրատան շենքը կոչվել է նաև Նշխարատուն։

Սուրբ Գրիգոր մատուռՍուրբ Գրիգոր մատուռը գտնվում է համալիրի արևմտյան սահմանագծում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 12 մետր դեպի արևելք։ Կառուցվել է 1061 թվականին՝ Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու կողմից։ Սուրբ Գրիգոր մատուռը եռաստիճան գետնախարսխով, արտաքուստ՝ շրջանաձև, ներքուստ՝ խաչաձև, քառախորան կենտրոնագմբեթ փոքր կառույց է: Ճակատի գլանաձև հարթությունը և մուտքի շրջանակը մշակված են նրբագեղ, դեկորատիվ որմնասյուներով և կամարաշարով, իսկ պատի՝ խորանների միջև ընկած առավել թանձր հատվածները ակոսված են ուղղաձիգ, հատակագծում եռանկյունաձև խորշերով: 1652 թվականին վերակառուցվել են երկրաշարժից ավերված գմբեթն ամբողջությամբ և պատերի վերին հատվածները՝ աղճատելով մատուռի նախնական տեսքը և համաչափությունը:

Զանգակատունը(13-րդ դարի 1-ին քառորդ) այդ տիպի վաղագույն նմուշներից է, կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների արևմտյան ճակատների եզրագծի շարունակությամբ, վերջինիս հյուսիսային պատի արևմտյան հատվածին կից: Այն քառակուսի հատակագծով եռահարկ կառույց է, որ պսակվում է վեց սյուների վրա հենված զանգաշտարակով: Առաջին հարկը պարզ թաղակապ սրահ է՝ հյուսիսային կողմից առանձին մուտքով: Արևմտյան ճակատին ասիմետրիկ տեղադրված շքամուտքը քարե աստիճաններով տանում է երկրորդ և երրորդ հարկերը: Երկրորդ հարկն են կազմում միմյանց կից երեք փոքր ավանդատները, որոնցից մեկի մուտքի ճակատին պահպանվել է շինարարական անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ զանգակատունը կառուցել է Աբասի որդի Վագը: Երրորդ հարկն ամբողջական մի սրահ է՝ ծածկված չորս զույգ որմնասյուների վրա հենված փոխհատվող կամարների կոնստրուկցիայով՝ իր վրա կրելով զանգաշտարակը: Արևմտյան ճակատի առանցքով, տրամատված լայն շրջանակի մեջ ագուցված է կարմիր գրանիտե քանդակազարդ մեծ խաչ, ճակատների դեկորատիվ հարդարանքի մյուս տարրերը՝ շքամուտքի և պատուհանների քանդակազարդ շրջանակները, ներդիր խաչքարերը տեղադրված են ասիմետրիկ, ազատ, բայց խիստ հավասարակշիռ հորինվածքով:

Սուրբ Հակոբ եկեղեցի և Սուրբ Հարություն մատուռ գտնվում է գլխավոր հուշարձանախմբից հարավարևելք՝ շուրջ 70 և 100 մ հեռավորությամբ: Եկեղեցին 10-րդ դարի 2-րդ կեսին կառուցված գմբեթավոր դահլիճ է՝ արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով: 1753 թվականին ավերվել է, քարերի մի մասը 1815 թվականին օգտագործվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման համար: Մատուռը (13-րդ դարի 2-րդ կես) պարզ, ուղղանկյուն թաղածածկ սրահ է՝ արևելյան երկու հավասարաչափ խորաններով և հարուստ մշակված արևմտյան շքամուտքով:

Զաքարյանների դամբարան-Կյուրիկյան, Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարաններից ճարտարապետական հորինվածքի առումով առավել յուրօրինակ ու հետաքրքիր է Զաքարյանների դամբարանը: Բաղկացած է միմյանց կից և հաղորդակից արևելյան ու արևմտյան մասերից: Առաջինը (կառուցված 10-րդ դարի վերջին կամ 11-րդ դարի սկզբին) կիսագետնափոր թաղածածկ սրահ է՝ տանիքին բարձրացրած երեք փոքր մատուռներով, որոնցից կենտրոնականն ունի ուղղանկյուն, իսկ եզրայինները՝ շրջանաձև հատակագծեր: Արևմտյան մասը քանդակազարդ շքամուտքով, երկթեք տանիքով թաղածածկ սրահ է. 1189 թվականին կառուցել են Իվանե և Զաքարե եղբայրները՝ իրենց պապի և հոր՝ Վահրամ ու Սարգիս իշխանների գերեզմանների վրա: Վերջինիս հիշատակին կանգնեցված է նաև արձանագիր խաչքար:

Խաչքարեր-շուրջ 50 խաչքար է պահպանվել վանքի և շրջակա տարածքում: Պատմական արժեքով ու գեղարվեստական մշակմամբ առավել նշանավոր են Գրիգոր Տուտեորդու խաչքարը՝ կանգնեցված 1184 թվականին, Սուրբ Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, և ամիրայությունների դեմ մղվող պատերազմի զոհերից մեկի՝ Սարգսի գերեզմանի վրա 1215 թվականին կանգնեցված խաչքարը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատին կից: Պահպանվել են 10-19-րդ դարերը ընդգրկող շուրջ 190 վիմագրեր (կառույցների, խաչքարերի ու տապանաքարերի վրա): Դրանցից 19-ն ունեն շինարարական բնույթ (մինչև 1225 թվականը), մյուսները բովանդակում են թագավորական, իշխանական հրովարտակներ, աղոթքներ, հիշատակագրեր, վանքին նվիրատվությունների վերաբերյալ տեղեկություններ:


Խորհրդային իշխանության ժամանակաշրջանում Սանահինի վանքը որպես պատմամշակութային հուշարձան եղել է պետական պահպանության ներքո, կատարվել են կառույցների ամրակայման և վերականգնման աշխատանքներ: 1998 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը

Վերականգնման նախագծով կատարված աշխատանքներ (2012-2016թթ.)
Սբ.Աստվածածին եկեղեցի.
  • Անձրևային շրջաններից հետո ծածկերի ջրաթափանցիկության ստուգում , ծածկերի ու ջրահեռացման առվակների հուսալի ջրաթափանցության ապահովում;
  • Թաղերի քայքայված քարերի վերականգնում՝ հների հեռացմամբ;
  • Սրահի տապանաքարերի տեղում ուղղում;
  • Սալահատակի վերականգնում ընդհանուրի նկարվածքով;
  • Նախագավթի արևմտյան ճակատի քայքայված երեսապատերի ու կոտրված ջրհորդանի
  • վերականգնում նոր տաշված քարով:
Սբ.Ամենափրկիչ եկեղեցի.
  • Վեղարի ծածկասալերի քարերի համարակալում , կազմաքանդում դասավորում;
  • Վեղարի ծածկասալերի քարերի վերաշարում , նոր տաշ ու շար;
  • Վեղարի ծածկասալերի քարերի վնասված հատվածների լրացում կցոնումով:
  • Կոփածո խաչի պատրաստում , ներկում և տեղադրում/li>
Գավիթ.
  • Տանիքածածկույթի ծածկասալերի կարանների խորքային մաքրմամբ և կարանների հերմետիկացմամբ ու բարդ շաղախի ներարկումներով ծածկի ջրաթափանցիկության ապահովում;
  • Գավթի պատերի դիմաց կուտակված հողալիցքերի հեռացում;
  • Հարավային մուտքի վերականգնում:

Բոլոր աշխատանքներն իրականացվել են նախագծային լուծումներին համապատասխան: Քարերի մշակման, շարվածքի իրականացման աշխատանքները կատարվել են ավանդական եղանակներով: Պահպանվել են անվտանգության տեխնիկայի կանոնները և հուշարձանի անխաթարությունն ապահովող պահանջները:

Վերականգնողական աշխատանքներն իրականացվել են կառույցի քարատեսակին որակական հատկանիշներով մոտ բազալտով և անդեզիտով, բարդ շաղախով (նախկինում օգտագործված շաղախին մոտ բաղադրությամբ), իսկ կարանախցումը կատարվել է ավանդական եղանակով , իսկ գավիթի , տապանատան ,նախագավիթի ծածկերի անջրաթափանցելիությունը ապահովվել է հատուկ բութիլկաուչուկի օգտագործմամբ կարաններում :


Հուշարձանի նախնական տեսքը


Վերականգնման ընթացքը



Լոռի բերդ ամրոց

Համառոտ պատմական տեղեկանք

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 - 1020 թթ.։ 1065-ին Սամշվիլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Ա-ն (1049 - 1089) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ XI - XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։ Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել։ 1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը։ 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին։ 1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։ Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիսարևմտյան անկյունում է գտնվում բերդի միակ մուտքը։ Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ, բարձրությունը՝ 20-25 մ։ Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ։ Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել։ Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ։ Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր։ Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով։ Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար։

Վերականգնման նախագծով կատարված աշխատանքներ (2012-2015թթ.)

  • Պարսպապատի քայքայված հատվածների քանդում-հեռացում:
  • Հարթ և կոր երեսապատերի վերաշարում , նոր տաշու շար :
  • Մուտքի կամարի նոր տաշ ու շար սրբատաշ բազալտից :
  • Պատերի կարանների մաքրում , լվացում և կարանախցում :
  • Պարսպատերի վերին հատվածի թեքության տակ ճիմապատում :

Նոր տաշ ու շարի քարերի մեծությունները, շարվածքի ձևերը և մշակվածությունը համապատասխանեցվել են վերականգնվող մասում պահպանված հատվածներին: Պեղումների արդյունքում տեղում կուտակված քարերից հեղինակի հավաստմամբ առանձնացվել են վերաշարի ենթակա երեսապատի քարերը, իսկ մնացած քարերը լվանալուց հետո օգտագործվել են լիցքի մեջ: Վարականգնման աշխատանքներում օգտագործվել են տեղական, հուշարձանապատկան քարերի ֆիզիկամեխանիկական բնութագրին համապատասխան քարեր, որպես կապակցող նյութ օգտագործելով կրա-ցեմենտա-ավազային բարդ շաղախ:


Մշկավանք

Համառոտ պատմական տեղեկանք

Մշկավանք (Մշակավանք) XIII դարի հայկական վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտ, անտառապատ բարձրադիր սարահարթի վրա։ Պահպանվել են Ս.Աստվածածին եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը։ Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Մշկավանքի եկեղեցին 1219թ.-ին հիշատակվում է իբրև կանգուն շինություն։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, միանավ բազիլիկատիպ է, թաղածածկ առաստաղով ու երկլանջ տանիքով: Արևելյան կողմի վրա սրահն ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում կան 2-հարկանի ավանդատներ: Ավանդատների հիմնական մուտքերը` նրանց արևմտյան պատերից է, իսկ 2-րդ հարկերը տանող մուտքերը կազմակերպված են խորանի հյուսիսային և հարավային պատերից: Առավել ճոխ մշակված է եկեղեցու արևելյան ճակատը` գլխավոր խորանի պատուհանից վեր ճակտոնի վրա իրականացված բարդ պրոֆիլներով եզրակայված ձևավոր խաչով: Եկեղեցու մուտքն արևմտյան պատից է, որին կից գտնվում է քառալանջ տանիք ունեցող Գավիթը: Վերջինիս մուտքը նույնպես արևմտյան կողմից է: Տեղանքի ռելիեֆի արևմուտքից դեպի արևելք բարձրացող թեքությանը համապատասխան, Գավթի հատակի մակարդակն ավելի ցածր է, քան եկեղեցունը: Այդ պատճառով նրանց անցումային մասը կազմակերպված է չորս աստիճաններով: Եկեղեցու արևմտյան մասում` հյուսիսային և հարավային պատերի դրսի մակերևույթներին կից գտնվում են մեկ հարկանի թաղակապ (միալանջ տանիքներով) սենյակներ, որոնց արևմտյան պատերում թողված մուտքերը բացվում են Գավթի մեջ: Կառուցված է դեղնավուն սրբատաշ ֆելզիտից «միդիս» համակարգով, կրաբետոնե միջուկի վրա: Կոնստրուկտիվ համակարգը ներկայացված է 80 – 105 սմ հաստությամբ արտաքին կրող պատերով, որոնք հենարան են ծառայում սրահի և ավանդատների կիսաշրջանաձև թաղերի, ինչպես նաև խորանի գմբեթարդի համար: Հյուսիսային և հարավային պատերի միջնամասում իրականացված որմնասյուների ու իրենց վրա հենվող որնակամարի միջոցով կրճատված են հիմնական սրահի և թաղի ազատ երկարությունները, ինչը լրացուցիչ տարածական կոշտություն և կայունություն է հաղորդում կառույցի ընդհանուր կոնստրուկտիվ համակարգին: Գավիթը վերարտադրում է խաչաձևվող զույգ կամարների համակարգով անսյուն կենտրոնակազմ գավիթների հորինվածքը՝ արևմտյան կողմից երկարացված լրացուցիչ տարածությամբ։ Վերջինիս գավթի քառակուսի մասից բաժանված է կլոր հատվածքի զույգ հզոր սյուներով։ Գավթի թաղակամարների համար հենարան ծառայող գրեթե բոլոր որմնանյութերն էլ իրենց կտրվածքով և պատից ունեցած ելուստի չափերով տարբերվում են միմյանցից։ Խաչաձևող զույգ կամարների հնարքը կիրառված է նաև գավթի կենտրոնական քառակուսի մասի ծածկում (ինչպես Հաղպատում), ընդգծելով վերասլացությունը և ինտերիերին հաղորդելով լույս ու գրավչություն։ Կենտրոնական քառակուսու շարունակություն կազմող մասերը ծածկված են դեպի կենտրոն բարձրացող շրջանագծային կորությամբ, իսկ անկյունային մասերը՝ անկյունագծով հատվող թաղերով։ Կտորը քառալանջ է՝ դեպի արևմուտք ուղղված լանջի զգալի ձգվածությամբ։ Մուտքը արևմուտքից է, ունի հեռանկարային տիպի հորինվածք՝ ձևավորված ռոմբաձև կտրվածքի քարերի գոտիով ևեռաստիճան ուղղանկյուն շրջանակ-երեսակալով։ Վերջինս նույն տրամատով ընդգրկում է նաև մուտքից վերև գտնվող պատուհանը։ Գավիթն ունի բարձր և բարդ տրամատով որմնախարիսխ, որտ ռելիեֆի թեքությամբ պայմանավորված՝ դեպի արևելք աստիճանաձև բարձրանում է։ Հատակը զգալիորեն ցածր է եկեղեցու հատակից, դեպի ուր տանում են 4 աստիճաններ։ Համալիրը հարուստ է խաչաքանդակներով և վիմական արձանագրությամբ։ Շուրջը հին գերեզմանոց է, հարավային մասում գտնվում է մատուռ։ Եկեղեցու երկայնական պատերին կից՝ արևմտյան ճակատային գծին հավասար գտնվում են կիսաշրջանաձև խորշերով մեկական խոցեր, որորնց մուտքը բացվում է գավթի մեջ։ Դրանցից հյուսիսայինը եկեղեցուն ժամանակակից է, իսկ հարավայինը կառուցված է եկեղեցուց հետո, սակայն գավթից վաղ։ Մշկավանքը վերականգնվել է 1955-1960 թթ. (նախագծի հեղինակներ՝ Յ. Թումանյան, Հ. Հակոբյան), որի ժամանակ ամրացվել են գավթի խաչաձևող կամարները և դրանց հենվող թաղերը, նորոգվել են պատերի քայքայված մասերը, շքամուտքը, խուցերը, սալապատվել են տանիքները։

Վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքներ Աշխատանքների նախահաշվային ծավալներով 2013-2016թթ. նախատեսվել և իրականացվել է
  • Հուշարձանի շրջակա տարածքի բուսական գոյացություններից (մացառներից, թփերից) և փլատակներից մաքրում
  • Գավիթի տանիքի ջրհորդանի նոր տաշ ու շար;
  • Լիցքի կատարման աշխատանքներ
  • Հին ծածկասալերի քանդում հեռացում փակող քարերի և վրադիր քարերի հետ միասին;
  • Հին կրաշաղախի լիցքի քանդում հեռացում;
  • Տանիքածածկի տակ կրաշաղախով լիցքի կատարում
  • Քիվի հետևում կրաբետոնով գոտու իրականացում;
  • Լանջավոր տանիքների ելուստավոր ծածկասալերի, կոր կտրվող զարդամոտիվով փակող քարերի և վրադիր քարերի նոր տաշ ու շար;
  • Չժանգոտվող խարիսխներով և պոլիմերային շաղախով ծածկասալերի ամրացում կրաբետոնին:

Վերականգնման ընթացքը


Իրինդ գյուղի Սբ.Աստվածածին եկեղեցի

Համառոտ պատմական տեղեկանք

Արագածոտն մարզի Իրինդ գյուղյում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Բազմաբսիդ կենտրոնակազմ եկեղեցի է, հորինվածքով նման է Եղվարդի Զորավարին,սակայն,այստեղ ավագ խորանի երկու կողմերում կան քառակուսի ավանդատներ, իսկարևմուտքից աբսիդը փոխարինված է հատակագծում ուղղանկյուն խորշով։ Մինչև մեր օրերը պահպանվել էին եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը, իսկ մինչև թմբուկի վերին քիվը եկեղեցու հարավարևմտյան մասը պահպանվել էր 2-4 քարի շարքի չափով: Հուշարձանի դեկորատիվ հարդարանքը բնորոշ է VII դ. 2-րդ կեսի հայկական արվեստին։ Այն հանրապետական նշանակության հուշարձան է:


Աշխատանքների նախահաշվային ծավալներով 2013,2016 թթ. նախատեսվել իրականացվել է.

  • Խորանների գմբեթարդների կավարամածի կապում և քանդում;
  • Գմբեթարդի միակոր և երկկոր քարերի նոր տաշ ու շար;
  • Նոր լիցքի կատարում խամքարով և բարդ կրաշաղախով;
  • Պատուհանների եռանկյունաձև կտրվող գոգի հարթ քարերի նոր տաշ ու շար;
  • Կոտրված գետնախարիսխների և պատերի քարերի քայքայված հատվածների կցոնման կատարում;
  • Պատերի միջուկների լվացում ջրով և հատուկ բաղադրակազմի շաղախի սրսկում բարձր ճնշմանտակ:

Հուշարձանի նախնական տեսքը


Վերականգնման ընթացքը



Գոշ գյուղի Գոշավանք համալիրի Սբ.Աստվածածին եկեղեցի

Համառոտ պատմական տեղեկանք

Սբ.Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1191-1196թթ.: Այն վանքի ամենահին կառույցն է (15 x 15 x 11,5)մ չափերի «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է՝ հատակագծում ուղղանկյուն, արևելյան կողմից երկու երկհարկանի ավանդատներով: Արտաքին պատերը պարզ են, զուրկ որևէ հարդարանքից, բացի արևելյան և հարավային պատերի զույգ խորշերից: Հարավային ճակատի երկու լուսամուտների պսակները զարդարված են վարդյակներով, իսկ քիվից մի շարք ներքև թմբուկի շուրջբոլորը, մանրահյուս զարդաքանդակ է պտտվում: Գավիթը կառուցված է եկեղեցու արևմտյան մասում 1200-1203թթ.-ին, Մխիթար Գոշի օրոք: (15 x 8 x 13,4)մ չափերի, չորս սյունանի գավիթ է, պսակված երդիկով: Անցած դարի սկզբներին վանքային համալիրի բոլոր կառույցների ճակատները, թաղածածկերը և տանիքածածկերը քայքայված վիճակում են եղել: Այդ վիճակը կարելի է տեսնել արխիվային լուսանկարներում: Հուշարձանախումբը վերջին հարյուր տարիների ընթացքում մի քանի անգամ վերականգնվել է, որի հետևանքով նրա նախնական ձևերում փոփոխություններ է նկատվում:


Վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքներ

Աշխատանքների նախահաշվային ծավալներով 2013-2016 թթ. նախատեսվել և կատարվել են . Գոշավանքի Սբ.Աստվածածին եկեղեցու

  • Վեղարի և լանջավոր տանիքածածկերի քայքայված ծածկասալերի քանդում հեռացում;
  • Թմբուկի քիվի քանդում վերաշարում;
  • Թմբուկի բարդ պրոֆիլավոր քիվերի նոր տաշ ու շար;
  • Տանիքածածկերի վրա կրաշաղախով հին լիցքերի հեռացում;
  • Լիցքերի վրա ժամանակավոր ծածկույթի իրականացում;
  • Վեղարի ծածկասալերի քարերի նոր տաշ ու շար;
  • Նոր լիցքի կատարում;
  • Պողոսի խաչքարի թեքված պատվանդանի ուղղում;
  • Տանիքածածկերի ծածկասալերի հին կրաշաղախի քանդում-հեռացում;
  • Նոր լիցքի կատարում;
  • Եկեղեցու պատի քարերի վերաշար և նոր տաշ ու շար:
Հուշարձանի նախնական տեսքը
Վերականգնման ընթացքը


Նոր Վարագավանք

Համառոտ պատմական տեղեկանք

Նոր Վարագավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։ Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին: Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները: Վանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է։ Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը։ Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալհրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը։ Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին: Վանքը սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը: Վանքային համալիրը բաղկացած է Սբ.Նշան /Անապատ/ եկեղեցուց, տապանատնից, մատուռդամբարանից, մեծ և փոքր գավիթներից, Սբ.Աստվածածին եկեղեցուց: Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թվականին կերտել է Վարդանը։


Վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքներ

Սբ.Աստվածածին եկեղեցին հատակագծում գմբեթավոր սրահ է, անկյունային մասերում ունի երկհարկանի ավանդատներ: Հուշարձանը կանգուն է, տեղակայված է ժայռի վրա: Քայքայված են ճակտոնների վերին հատվածները, ենթաթմբուկային քառանկյունին: Բացակայում են լանջերի և վեղարի քարի տանիքածածկույթը: Առաջին փուլում նախատեսվում է.

  • Վերականգնել Սբ.Աստվածածին եկեղեցու ճակտոնների քայքայված արտաքին պատային հատվածները;
  • Քանդել վերաշարելով խարխլված քարերը, բացակայող քարերը լրացնել նոր տաշ ու շարի քարերով;
  • Վերականգնել քիվերը և տանիքների վրա տեղադրել քարե ծածկասալեր:
  • Հիմնականում Սբ.Աստվածածին եկեղեցին ճաք չունի: Եկեղեցու ներքին կոնստրուկտիվ կառուցվածքը ամբողջական է, Սուրբ խորանի հարավակողային աստիճանները, խարխլված է խորանի սալահատակը, բացակայում են ավանդատների հատակների քարե ծածկույթը: Նախատեսվում է վերականգնել.
  • Սբ.Աստվածածին եկեղեցու ճակտոնները ըստ թմբուկի վրա պահպանված հետքերի, քայքայված արտաքին պատային հատվածները վերականգնել նախագծում նշված հատվածով;
  • Վերականգնել ճակտոնների տրամատավոր քիվերը պահպանված բեկորներին համանման, քանդել վերաշարելով խարխլված հատվածների քարերը;
  • Բացակայող քարերը լրացնել նոր տաշ ու շարի քարերով;
  • Վերականգնել տանիքների քարե ծածկասալերը:
  • Հուշարձանապատկան բեկորները և հուշարձանի վրա պահպանված հետքերը հնարավորություն են տալիս վերականգնել եկեղեցու նախկին, ամբողջական տեսքը: Եկեղեցու վրա օգտագործված է տեղական ֆելզիտ քար:

  • Պատերի միջուկները սրսկել կրաշաղախով և կարանները կարանախցել:

Նախագիծը նախատեսում է օգտագործել հուշարձանի քարի գույնին համընկնող ֆելզիտաքարեր, ֆիզիկոմեխանիկական և սառնակայունության բարձր հատկություններով: Հաշվի առնելով տարածաշրջանի միկրոկլիմայական առանձնահատկությունները տանիքածածկերը նախատեսվում է իրականացնել բարձր խտություն ունեցող բազալտե քարերով, պահպանված ծածկասալերի լուծումներով: Եկեղեցու վրա նախատեսվում է տեղադրել դարբնոցային մշակմամբ խաչ և իրականացնել շանթարգելում: Նախատեսվում է վերականգնել նաև եկեղեցու մկրտության ավազանը: Հարավային և արևմտյան մուտքերի վրա նախատեսվում է տեղադրել փայտե դռներ: Պատուհանների վրա կտեղադրվեն ցանցկեն պատուհաններ:

Սբ.Նշան եկեղեցին, որը վանքի հնագույն կառույցն է, պատկանում է երկաբսիդ թաղածածկ դահլիճների տիպին: Եկեղեցին կիսավեր է, քանդված է թաղը, տանիքածածկը, սալահատակը: Արևմտյան զարդաքանդակ շքամուտքը վտանգված է, թեթև ցնցումից կարող է ավերվել, քանի որ կախված է բարավորի քարը և մուտքի որմնասյան հիմնային քարը թեքված է ուղղաձիգ հարթությունից, ինչը սպառնում է ամեն վայրկյան փլուզվելու:

  • եկեղեցին, որը վանքի հնագույն կառույցն է, պատկանում է երկաբսիդ թաղածածկ դահլիճների տիպին: Եկեղեցին կիսավեր է, քանդված է թաղը, տանիքածածկը, սալահատակը: Արևմտյան զարդաքանդակ շքամուտքը վտանգված է, թեթև ցնցումից կարող է ավերվել, քանի որ կախված է բարավորի քարը և մուտքի որմնասյան հիմնային քարը թեքված է ուղղաձիգ հարթությունից, ինչը սպառնում է ամեն վայրկյան փլուզվելու:

Սբ.Աստվածածին եկեղեցու գավիթըեկեղեցուն կից է արևմուտքից: 1150 քառ.մ մակերեսով ուղղանկյուն դահլիճ է, որը ծածկված է եղել առանց միջանկյալ սյուների օգնության, փոխհատվող կամարների վրա հենված բարձրությամբ: Գավիթի վերականգնման նախագծային աշխատանքները նախատեսվում է կատարել երկրորդ փուլում:

Փոքր գավիթը կից է Սբ.Նշան եկեղեցուն արևմուտքից, Սբ.Աստվածածին եկեղեցուն՝ հարավից: Հատակագծում ուղղանկյուն քառանկյունի է՝ ձգված հյուսիս-հարավ ուղղությամբ: Ներկայումս ավերված է թաղակապ ծածկը, որը հենված է եղել կառույցի երկայնական առանցքով տեղադրված երկու սյուների վրա: Ավերված է նաև հարավային պատը: Ավերածության վնասը բավականին մեծ է եղել, գավթի կրող կոնստրուկցիան: Պահպանված արևմտյան պատը այժմ վտանգված է ստորի և վերին շարքերի քայքայվածության պատճառով, այն կարող է փլուզվել, եթե միջոցներ չձեռնարկվեն:

Մատուռ-դամբարանը և տապանատունը պատկանում է Հաղարծնի մատուռ դամբարանի տիպին: Առաջին հարկը վերականգնվել է 1990-ականների սկզբին, իսկ երկրորդ հարկն ավերված է, պահպանված է միայն քարի երկու շարք և մուտքի բացվածքը

Հուշարձանի նախնական տեսքը


Վերականգնման ընթացքը




Գոշավանք համալիրի Մխիթար Գոշի դամբարան

Համառոտ պատմական տեղեկանք

Կառուցվել է 12-րդ դարում: Դամբարանը նախագծում ուղղանկյուն, թաղակապ փոքր սրահ է 4մ x 3,5մ արտաքին չափերով: Ներսում ունի կիսաշրջան խորան: Այն կառուցված է բազալտ քարից, լիցքը կրաշաղախ է: Դամբարանն ավերված էր: 2008թ. ուսումնասիրվել, չափագրվալ և մշակվել է դամբարանի ամբողջական վերակառուցման նախագիծ: 2011-2013թթ. Հիմքերի գետնախորշերի և պատերի վերականգնման աշխատանքներ

Վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքներ

Աշխատանքների նախահաշվային ծավալներով 2013-2016 թթ. նախատեսվել և մեր կողմից Գոշավանքի Մխիթար Գոշի դամբարանում կատարվել է

  • Դամբարանի պատերի քարերի համարակալում , քանդում , դասավորում;
  • Հիմքերի պատրաստում
  • Պատի քարերի վերաշար և նոր տաշ ու շար
  • Տանիքի ծածկասալերի իրականացում
  • Դամբարանի բարավորի զարդաքանդակ պրոֆիլավոր շրջանակի վերաշար, նոր տաշ ու շար;
  • Միակոր թաղերի, գմբեթարդի, արևմտյան և արևելյան ճակտոնների, պարզ պրոֆիլավոր քիվի վերականգնում;
  • Դամբարանի ներսում բեմի վերականգնում;
  • Մուտքի աստիճանների դրսի սալահատակների պատրաստում;
  • Դամբարանի տարածքի բարեկարգում:

Հուշարձանի նախնական տեսքը


Վերականգնման ընթացք


Խաչիկ համայնքի Քարկոփ վանք

Համառոտ պատմական տեղեկանք

Այս վանքի հիմնադրման և շեն շրջանի պատմությունը մանրամասն շարադրել է պատմագիր Ստեփանոս Օրբելյանը՝ օգտվելով վանքի արձանագրություններից և իր ժամանակ դեռևս կենդանի զրույցներից։ Համաձայն պատմիչի Առաստամուղ (Առաստամուխ) գյուղի շրջակայքի ձորերում և այրերում ապրում էին շատ ճգնավորներ։ Սյունյաց իշխան Աշոտը նույն գյուղի մոտ շինում է այս վանքը և այնտեղ հավաքում այդ խոտաճարակ ճգնավորներին, որից և առաջացել է «Խոտակերաց» անունը։ Սմբատի շինած եկեղեցին շուտով հիմնովին ավերվում է երկրաշարժից։ 910 թվականին նրա այրի Շուշանիկը վանքի ավերակների վրա շինում է հինգ եկեղեցիներ և այդ առթիվ գրել տալիս մի մեծ արձանագրություն (13 տող), որը հիմնականում մնացել է մինչև այժմ։ Այնուհետև Օրբելյան Սմբատ մեծ իշխանը նորոգել է վանքը XIII դարի կեսերին։ Ավելի ուշ, 1300 թվականին Պռոշյան Էաչին վանքում պահվող նրանց նշանավոր մասունքի՝ Սուրբ Նշանի համար, որը Խոտակերաց խաչ էլ է կոչվել, պատրաստել է տալիս արծաթյա գեղեցիկ պահարան և երեսին գրում ընդաձակ հիշատակարան։ Հետագա դարերում երկար ժամանակ վանքը անմարդաբնակ է մնացել, այդ պատճառով էլ այն այժմ խիստ քայքայված վիճակում է։ Կանգուն են միայն գլխավոր եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի պատերը, իսկ գմբեթը, ծածկը և պատերի վերին մասերն ամբողջովին փլված են։ Եկեղեցին ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, դրսից ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք է։ Պատերը շարված են կոպիտ մշակված բազալտի ոչ մեծ քարերից, իսկ պատասխանատու հանգույցները՝ սրբատաշ քարերից։ Գմբեթը և ծածկի թաղերը չեն պահպանվել։ Գավթի պատերի հիմքերն են մնացել։ Գավիթը թաղածածկ դահլիճ էր՝ արևմտյան կողմում երկու սենյակներով։ Խոտակերաց վանքի Ս. Աստվածածին եկեղեցու հորինվածքի ստեղծումը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումն է և ավանդը՝ հայկական հուշարձանների այդ տիպի զարգացման գործում։ Այն մի ընդարձակ գմբեթավոր դահլիճ է, որի ներսի չորս անկյուններում կան մեկական խորաններ։ Այս եկեղեցու արևմտյան կողմում մնում են գավիթի և փոքր մատուռների հիմնապատերը միայն։ Բոլոր շենքերը կառուցված են կոփածո քարերով, այդ պատճառով էլ, հավանաբար, վանքի երկրորդ անունը Քարակոփի /Քարկոփ/ վանք է։

Վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքներ

Վերականգնման այս փուլում մասնակի վերականգնել է եկեղեցին և գավիթը: Վերականգնման աշխատանքները սկսելուց առաջ կատարվել է համալիրի ներսում և շրջակայքում կուտակված ճարտարապետական բեկորների տեղափոխում և դասավորում՝ չափագրելու նպատակով: Կատարվել է նաև փլատակների մաքրում համալիրի շրջակայքում, հայտնաբերված ճարտարապետական բեկորների ընտրումով, չափագրելու և համարակալելու նպատակով:

Աշխատանքների նախահաշվային ծավալներով 2010-2016թ.թ. նախատեսվել և իրականացվել են.

  • Թեքված պատերի քանդում վերաշարում;
  • Բացակայող հատվածների լրացում նոր տաշ ու շարով
  • Գավթի վրա կատարել է ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքներ;
  • Ճակտոնների բոլոր լանջերի տակ լիցքի կատարում;
  • Գմբեթի /թմբուկի/ ներսի և դրսի կորագիծ պատերի նոր տաշ ու շար;
  • Բարձր ճնշման տակ հատուկ բաղադրակազմի շաղախով սրսկում , ամրակայում;
  • Թաղերի վրա մետաղական ցանցի փռում;
  • Թմբուկի վերին շարքում գոտու պատրաստում
  • Սրբատաշ բազալտից կորագիծ ելուստով ծածկասալերի նոր տաշ ու շարի աշխատանքներ: Եկեղեցին նախատեսվում է վերականգնել մինչև թմբուկի չորորդ շարքը, իսկ եթե փլատակների մուտքից հայտնաբերվեն գմբեթապատկան ճարտարապետական բեկորներ, որոնք կհաստատեն գմբեթի ճշգրիտ լուծման ձևերը և չափերը, ապա կկատարվի գմբեթի վերաստեղծման լրացուցիչ նախագիծ: Համալիրը

վերականգնելուց հետո առաջարկվում է մոտեցման ճանապարհների ստեղծման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներ:

Հուշարձանի նախնական տեսքը

Վերականգնման ընթացքը


Որոտնավանք վանական համալիր Համառոտ պատմական տեղեկանք

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։ Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս.Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։ Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք։ Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ։ Եկեղեցու հյուսիսային պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա XI դ. հուշասյուն է կանգնեցվել՝ գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով։ Շահանդուխտ թագուհին վանքի շրջակայքում կառուցում է նաև աղոթարան, արհեստանոցներ, պահեստներ և վանքը շրջափակում պարսպով։ Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում։ 1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք։ Որոտնավանքում գիտական և եկեղեցական գործունեություն է ծավալել միջնադարի հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.), ով 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից տեղավոխվել էր Որոտնավանք։ Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի միջև։ 1438 թվականին վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը։ Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը։ 1931 թվականին երկրաշարժից ավերվել է. քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը։


Վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքնե

Նշված կառույցները հիմնականում վերականգնվել են 1980-90-ականներին, սակայն թերավարտ են մնացել գավթի և սրահի արևմտյան թևի տանիքածածկերի վերականգնման աշխատանքները:

մնացել գավթի և սրահի արևմտյան թևի տանիքածածկերի վերականգնման աշխատանքները: Ներկայումս գավթի արևմտյան պատի ճակատին առկա են շարվածքի թուլացած, տեղ-տեղ երեսապատի քարերից զուրկ հատվածներ: Ճեղքված բազալտե թաղածածկի վրա իրականացված, երսնամյա վաղեմություն ունեցող բետոնաշերտը կրել է մակերևույթային քայքայում և չի ապահովում ջրանթափանցիկությունը, ինչին ավելի է նպաստում թաղի կենտրոնական մասում առկա, հյուսիս-հարավ ձգվածություն ունեցող 80x60 սմ չափերի բաց երդիկանցքը, որի ներքին նիստերի շարվածքում՝ ներառյալ թաղի հատվածը, կան թափված քարեր:

Հուշարձանի հետագա պահպանությանն ուղղված իրականացվել է.

  • Գավիթի պատերի ամրակայում;
  • Նախկինում իրականացված ծածկասալերի նկարագրով տանիքածածկույթի վերականգնում;
  • Տանիքի մաքրում, բուսաճի հեռացում;
  • Բետոնածածկույթի քայքայված վերնաշերտի, եզրային՝ քայքայված լիցքից պոկված ծածկասալերի քանդում-վերաշարում
  • Նախկինում իրականացված և եկեղեցու արևմտյան ճակատին հարող մեկ շարք ծածկասալերի ամրակայում;
  • Սրահի արևմտյան ճակատի բացակայող քիվագոտու վերականգնում;
  • Գավթի և սրահի սալածածկույթի հիմնովին վերականգնում;
  • գավթի արևմտյան ճակատի դիմաց կուտակված փլատակների կույտի հեռացում

Հուշարձանի նախնական տեսքը Վերականգնման ընթացքը

Որոտնավանք վանական համալիր Համառոտ պատմական տեղեկանք

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։ Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս.Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։ Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք։ Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ։ Եկեղեցու հյուսիսային պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա XI դ. հուշասյուն է կանգնեցվել՝ գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով։ Շահանդուխտ թագուհին վանքի շրջակայքում կառուցում է նաև աղոթարան, արհեստանոցներ, պահեստներ և վանքը շրջափակում պարսպով։ Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում։ 1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք։ Որոտնավանքում գիտական և եկեղեցական գործունեություն է ծավալել միջնադարի հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.), ով 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից տեղավոխվել էր Որոտնավանք։ Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի միջև։ 1438 թվականին վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը։ Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը։ 1931 թվականին երկրաշարժից ավերվել է. քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը։

Վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքներ

Նշված կառույցները հիմնականում վերականգնվել են 1980-90-ականներին, սակայն թերավարտ են մնացել գավթի և սրահի արևմտյան թևի տանիքածածկերի վերականգնման աշխատանքները:

Ներկայումս գավթի արևմտյան պատի ճակատին առկա են շարվածքի թուլացած, տեղ-տեղ երեսապատի քարերից զուրկ հատվածներ: Ճեղքված բազալտե թաղածածկի վրա իրականացված, երսնամյա վաղեմություն ունեցող բետոնաշերտը կրել է մակերևույթային քայքայում և չի ապահովում ջրանթափանցիկությունը, ինչին ավելի է նպաստում թաղի կենտրոնական մասում առկա, հյուսիս-հարավ ձգվածություն ունեցող 80x60 սմ չափերի բաց երդիկանցքը, որի ներքին նիստերի շարվածքում՝ ներառյալ թաղի հատվածը, կան թափված քարեր:

Հուշարձանի հետագա պահպանությանն ուղղված իրականացվել է.

  • Գավիթի պատերի ամրակայում
  • Նախկինում իրականացված ծածկասալերի նկարագրով տանիքածածկույթի վերականգնում;
  • Տանիքի մաքրում, բուսաճի հեռացում;
  • Բետոնածածկույթի քայքայված վերնաշերտի, եզրային՝ քայքայված լիցքից պոկված ծածկասալերի քանդում-վերաշարում;
  • Նախկինում իրականացված և եկեղեցու արևմտյան ճակատին հարող մեկ շարք ծածկասալերի ամրակայում;
  • Սրահի արևմտյան ճակատի բացակայող քիվագոտու վերականգնում;
  • Գավթի և սրահի սալածածկույթի հիմնովին վերականգնում;
  • Գավթի և սրահի սալածածկույթի հիմնովին վերականգնում; գավթի արևմտյան ճակատի դիմաց կուտակված փլատակների կույտի հեռացում:

Հուշարձանի նախնական տեսքը

Երևան քաղաքի Կաթողիկե եկեղեցի

Համառոտ պատմական տեղեկանք

Սուրբ Կաթողիկե եկեղեցին գտնվում է Երևան քաղաքի Աբովյան 15 հասցեում: Այդ թաղը նախկինում կոչվել է Հին թաղ, իսկ ավելի վաղ՝ Շհար, ինչպես նշում է Կարո Ղաֆադարյանն իր «Երևանի միջնադարյան հուշարձանները» գրքում: Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1679 թ-ին երկրաշարժի ժամանակ տուժված հին եկեղեցու տեղում: Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն է եղել, կենտրոնում չորս հաստահեղյուս սյուներով, որոնք ներքին տարածքը բաժանել են երեք նավի, որոնցից կենտրոնի վրա կառուցված է եղել փոքրաչափ մի զանգակատուն: 1936 թվականին Երևան քաղաքի նոր հատակագծի և փողոցների բարեփոխության նախագծի համաձայն Կաթողիկե եկեղեցին ընկնում էր կառուցվելիք շենքերի տեղում: Այդ պատճառով այն նախատեսված է եղել քանդել: Քանդմանը զուգահեռ ձեռք է բերվել թույլտվություն, որ քանդումները կատարվեն հնագետի ամենօրյա հսկողության ներքո: Քանդումների հսկիչ-լիազոր է նշանակվել Կարո Ղաֆադարյանը և նա մանրամասն նկարագրում է քանդման ընթացքը և քանդումները «պարգևեց միջնադարյան մի գեղեցիկ հուշարձան, մի քանի կարևոր արձանագրություններով»


«Մեծ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատան միջին մի անցք կար, որով կարելի էր բարձրանալ եկեղեցու կտուրը: Այդ անցքի մի տեղում երևում էր փոքր եկեղեցու նոր պատի արտաքին երեսը, որտեղ երևում էր մի արձանագրության մասերը՝ …, Սահմադին և հողով, ջրով բառերը. պատը քանդելուց առաջ, արձանագրության այդ բառերով էլ որոշվեց նրա ժամանակը: Սահմադնի արդեն հայտնի արձանագրությունները պատկանում էին հնագույնը 1263-ին, իսկ վերջինը՝ 1291-ին: 1295 թվականի մի արձանագրության մեջ հիշատակվում է ոչ թե Սահմադինը ինքը, այլ նրա թոռը՝ Բեսութան: Նշանակում է Երևանի նորահայտ արձանագրությունը բոլոր դեպքերում պատկանելու էր 13-րդ դարի երկրորդ կեսին, հետևապես եկեղեցին ևս պատկանելու էր ամենաուշը այդ դարին»: Գրում է Կարո Ղաֆադարյանը:

Երևանի քաղաքային խորհուրդը, հանրապետության ղեկավար մարմինների համաձայնությամբ այնուհետև որոշում են կայացրել եկեղեցին պահպանել տեղում, վերանորոգել վնասված մասերը:

Կաթողիկե նորահայտ եկեղեցին, իբրև պատմության մեծարժեք կոթող պահպանել տեղում, վերանորոգել վնասված մասերը և բարեկարգել շրջապատը

«Կաթողիկե նորահայտ եկեղեցին հնում կոչվել է Աստվածածին, այդ է պատճառը, որ հետագայում մեծ եկեղեցու համար սեղանի վերածվելուց հետո էլ այդ անունը պահպանվել է: Սբ.Աստվածածին եկեղեցին հատակագծում ուղղանկյուն է, ներքուստ երկու զույգ որմնասյուների վրա նստած սլաքաձև կամարներով ստեղծված ենթաթմբուկային քառանկյունու վրա, առագաստային անցումներով, պսակված բոլորակ թմբուկով: Թմբուկը արտաքուստ բազմանիստ է և ավարտվում է հովհարաձև վեղարով:Սբ.Աստվածածնի իսկական լուսամուտները պահպանվել են հարավային և հյուսիսային պատերի կենտրոնական մասերում: Մեկն էլ մնացել է գմբեթի արևմտյան ճակատին, որ մեծ եկեղեցու կառուցման ժամանակ փակվել էր և չէր երևում: Դրանք նեղ և երկար են ու գլխներին պսակ ունեն: Տաճարի մյուս պատուհանները հետագայում ձևափոխվել են և լայնացվել»-գրում է Կարո Ղաֆադարյանը: «Այժմ նման տաճարների օրինակով, կարող ենք թղթի վրա վերակազմել Աստվածածնի արևմտյան պատի տեսքը գրեթե անսխալ կերպով, սակայն, արձանագրությունները այլևս անհնարին է վերականգնել: Աստվածածին եկեղեցին իր արևմտյան պատի վերին մասում, ֆրոնտոնի տակ ունեցել է նեղ ու երկար մի պատուհան, իսկ ներքևում՝ կիսաբոլորակ ճակատակալ քարով փոքրիկ մուտք: Հավանաբար ճակատակալ քարի վրա էլ եղել է կառուցման արձանագրությունը»: Սբ. Կաթողիկե եկեղեցու վրա վերջին անգամ վերականգնման աշխատանքներ կատարվել են 1950-60- ական թվականներին: Վերականգնման աշխատանքներ են կատարվել պատերի քայքայված հատվածների վրա և հիմնականում ծածկերի վրա: Ներսում կատարվել են միայն մաքրման աշխատանքներ՝ պատերը մաքրվել են կրապատումից: Եկեղեցու բացակայող արևմտյան պատը փոխարինվել է ապակեպատումով և տեղադրվել է դուռ:


Վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքներ

  • Վերականգնվել է արևմտյան ճակտոնի բարդ տրամատավոր քիվը այդ նույն ծակտոնի վրա պահպանված բեկորի տրամատներով;
  • Քիվի տակ ավելացված միակոր կամարի ոտքը և նրա շարունակությունը քանդվել , հեռացվնել
  • Թմբուկի վեղարատակ բեկբեկյալ բարդ տրամատավոր քիվը, որի մի հատվածը ինչոր ժամանակ փոխարինված է առանց տրամատների քիվի, քանդվել հեռացվել և փոխարինվել է պահպանված տրամատավոր տաշվածք ունեցող համանման քիվերով;;
  • Եկեղեցու հովհարաձև վեղարի ծածկասալերը քանդվել հեռացվել է , քանի որ պահպանվածները հողմահարված են և կարանները բացված: Վեղարի նոր քարերը իրականացվել է կարծր տուֆ քարից, պահպանելով քարերի գունային երանգը;կ
  • Պատերի հողմահարված և քայքայված քարերը փոխարինվել է նորերո
  • Պատուհանների պսակները իրականացվել է համանման պահպանված չափերի, առանց զարդամոտիվի;
  • Եկեղեցու հարավ արևելյան անկյան պատի տեղաշարժված քարերը հատվածաբար քանդվել և վերաշարվել են , ոչ պիտանի, կրողունակությունը կորցրած քարերը կփոխարինվել են նորերով
  • Եկեղեցու լանջերի տանիքածածկերի ծածկասալերի եզրերը շատ տեղերում կոտրտված էին: Ճակտոնների հատվածներում եզրերում ծածկասալերի ելուստները բացակայում էին: Հեռացվել են ծածկասալերը և տեղադրվել են նոր ելուստավոր ծածկասալեր:
  • Պատերի միջուկների լիցքերը հողմահարված եին, իրականացվել է պատերի միջուկների սրսկում կրաշաղախով;
  • Պատերի կարանները շատ հատվածներում բացված են, կատարվել է պատերի կարանների կարանախցում:
  • Արևմտյան ճակտոնի հին վիտրաժը փոխարինվել է նորով՝ թրծված ապակու վրա լազերային փորագրությամբ նկարվածքով;

Հուշարձանի նախնական տեսքը


Վերականգնման ընթացքը



Քանդակագործ Երվանդ Քոչարի <<Բանվոր և կոլտնտեսական>> արձանի տեղափոխում , մասնակի վերանորոգում և տեղադրում

<<Բանվոր և կոլտնտեսական>> արձանը քանդակել է հայ անվանի քանդակագործ Երվանդ Քոչարը 1956թ.-ին : Արձանը պետական սեփականություն հանդիսացող , տեղական նշանակության հուշարձան է : Քանդակն իրենից ներկայացնում է մեջք-մեջքի կանգնած , յուրաքանչյուրի աջ ձեռքը վեր պարզած կին և տղամարդ որոնցից բանվորին մարմնավորում է տղամարդը , իսկ կոլտնտեսականին ՝ կինը : Ինչպես բանվորի , այնպես էլ կոլտնտեսականի քանդակների վրա գոյություն ունեն ճաքեր , իսկ քանդակների ձեռքերի դաստակներից սկսած , մասնավորապես մատները հողմնահարված են և կարիք ունեն վերականգնման : 2016թ-ին իրականացվել է արձանի տեղափոխում Երևան քաղաքի Իսահակյան 28 շենքի հետնամասի բակային հատվածից , վերականգնվել է արձանի բոլոր վնասված հատվածները , նորոգվել, մշակվել և ամբողջությամբ ներկվել է արձանը հատուկ ներկով : Երևան քաղաքի քաղաքապետարանի թույլատվությամբ արձանը տեղադրվել է դրամատիկական թատրոնին հարող պուրակում , համապատասխան հեղյուսներով ամրացնելով մեծածավալ միակտոր սրբատաշ բազալտե պատվանդանին :

Արձանի նախնական տեսքը


Վերականգնման ընթացքը



Հայ-Իրանական բարեկամության հուշարձան կոթող

Հայաստանի հանրապետության սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Ագարակ համայնքի վարչական տարածքում կառուցվել է հուշարձան կոթող ի նշան հայ-իրանական բարեկամության: Հուշարձան-կոթողը կառուցվել է սահմանին հարակից հատկացված տարածքում , որը իրենից ներկայացնում է բազալտե բազրիքներով առանձնացված հատվածի կենտրոնում սալապատված հարթակի սրբատաշ բազալտե պատվանդանին տեղադրված երկու պետությունների միջև լուսամուտ հիշեցնող քանդակ, ինչպես նաև մուտքի աջ և ձախ կողմերում պատրաստվել է 2 հատ հուշաքար , որոնց վրա երկու լեզուներով փորագրվել է Հայաստան-Իրան:

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն

Երևան քաղաքի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան ադմինիստրատիվ մակերեսի հրդեհի պատճառով առաջացած վնասների վերականգնման-վերանորոգման աշխատանքները իրենից ներկայացնում է՝
  • Պատերի մաքրում , գաջով այնուհետև ծեփամածիկով սվաղում , հարթեցում ներկում
  • Հոսանքալարերի , ավտոմատ հոսանքի տուփերի , անջատիչների , վարթակների , էլ.ջահերի տեղադրում
  • Դռների և պատուհանների փոխարինում նորով
  • Լամինատե հատակների տեղադրում
  • Սան. հանգույցների պատերին ևհատակին կերամիկական սալիկների տեղադրում
  • Ծորակների և համապատասխան սարքերի տեղադրում
Նախնական տեսքը
Վերականգնման ընթացքը

ՀՀ մշակույթի նախարարության Ք.Երևան Վազգեն Սարգսյան 3 հասցում գտնվող շենքի 4-8 հարկերում վերանորոգման աշխատանքներ

  • Գիպսոստվարաթղթե միջնորմների ապամոնտաժում և նորի մոնտաժում
  • Գոյություն ունեցող դռների ապամոնտաժում և նորի տաղադրում
  • Մանրահատակի ապամոնտաժում և նորի մոնտաժում
  • Ալյումինե վիտրաժի ապամոնտաժում և նորի մոնտաժում
  • Ալյումինե վիտրաժի ապամոնտաժում և նոր վիտրաժե միջնորմների մոնտաժում
  • Գիպսոստվարաթղթե միջնորմների մոնտաժում
  • Հակահրդեհային ձայնամեկուսիչ շերտի տեղադրում
  • Ալյումինե ապակեպատ երկփեղկ դռան պատրաստում և տեղադրում
  • Պատերի և առաստաղի սվաղում ծեփամածիկով (շուշաթղթով մշակումով)
  • Գիպսոստվարաթղթի հարթեցում ծեփամածիկով (շուշաթղթով մշակումով)
  • Առաստաղի կրկնակի ներկում լատեքսային ներկով
  • Պատերի կրկնակի ներկում լատեքսային ներկով
  • Ցեմենտ-ավազե շերտի իրականացում 2սմ հաստ.
  • Հատակի կերամոգրանիտե սալերի իրականացում
  • Էլ. լարի ապամոնտաժում և մոնտաժում
  • Հեռախոսի լարի ապամոնտաժում և մոնտաժում
  • Շրիշակների տեղադրում
  • Շին. աղբի տեղափոխում , հեռացում


«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերանորոգման աշխատանքները

1.-Վերանորոգվել է թանգարանի մուտքի հարակից բակային հատվածում վնասված բազալտե սալահատակը և վրադիր քարերը : 2.-Կառուցվել է հաշմանդամների օգտագործման բազալտե թեքահարթակ անցուղի , կից մետաղյա բազրիքներով : 3.-Առաստաղին մոնտաժվել և տեղադրվել է իր առանցքի շուրջ լույսի ճառագայթների ուղղությունը փոփոխող հատուկ լուսամփոփներ: 4.-Իրականացվել է հատակի ուղղում, հարթեցում ցեմենտ-ավազե շաղախով և կերամիկական սալիկների սոսնձում : 5.-Թանգարանի ցուցադրության չորս սենյակներում իրականացվել է պատերի և առաստաղի ուղղում ծեփամածիկով, հարթեցում շուշաթղթով և երկշերտ ներկում՝պատերի գույները համաձայն նախագծի:

Հայաստանի Ազգային գրադարան

Վերանորոգվել է Երևան քաղաքի Ազգային գրադարանի երկրորդ մուտքի (Տերյան փողոցի կողմից) մարմարե աստիճանահարթակը՝ ա)-վերանորոգվել է մարմարե քարից սալահատակի վնասված հատվածը բ)-վերանորոգվել է նկուղային և երկրորդ հարկերի մարմարե աստիճանաքարերի վնասված մասերը գ)- վերանորոգվել է մարմարե բազրիքների վնասված մասերը դ)- վերանորոգվել է նկուղային մուտքի մարմարե կամարի վնասված մասերը Վերանորոգման համար օգտագործվել է Ապարան քաղաքի մոտ գտնվող մարմարի քարի հանքի քարերը